Արվեստ

Իմպրեսիոնիզմ Արվեստի մեջ յուրաքանչյուր դարաշրջան թելադրում է իր գաղափարախոսությունը և ձևավորում է յուրօրինակ մտածողություն, ուրվագծում է ոճը, կոնկրետացնում անհատների ձեռագիրը: Շատ քիչ են այնպիսի արվեստագետները, ովքեր կարողանում են զերծ մնալ որևէ ուղղությանը պատկանելու պիտակից , չէ որ պատմաբաններն ու տեսաբաններն ամեն կերպ փորձում են այսինչ ստեղծագործողին տեղավորել այնինչ ուղղության մեջ։ Իմպրեսիոնիզմ ուղղություն արվեստում XIX դարի վերջին, XX դարի սկզբին: Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ, 1860-ական թվականների վերջին -- 1870-ական թվականների սկզբին: Իմպրեսիոնիզմ-ը որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կ. Մոնեի Տպավորություն: Ծագող արևը նկարը: Մինչև 19-րդ դարի վերջին քառորդը էտյուդ ասելով հասկանում էին բնօրինակից ուսումնասիրման նպատակով կատարված մեծամասամբ փոքր չափերի ստեղծագործություն: Սակայն յուրաքանչյուր շրջան թելադրում է իր միտումները, աշխատելաոճն ու մոտեցումը: Այսօր Մոնեի, Ռենուարի, Կորովինի, Սերովի, Թադևոսյանի Առաքելյանի փոքրածավալ կտավները նկարված պարզապես բնության գրկում ունեն բացառիկ գեղարվեստական արժեք ու համազոր են շատ ավելի տևական ժամանակամիջոցում արվեստանոցւմ ստեղծված մեծածավալ գործերին: 1863թ. երբ Ֆրանսիայի ակադեմիական սալոնի ժյուրին մերժում է Է.Մանեի «Նախաճաշ» կտավը, նույնիսկ այնպիսի քննադատ, ինչպիսին Կաստանյարին էր, այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուտ»: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով, իսկ Լ.Լեգրանժը անգամ չի ուզում խոսել «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին»: Հայ կերպարվեստում այդ հեղափոխության առաքելությունը բաժին էր ընկել Եղիշե Թադևոսյանին: Իր բնավորությամբ Թադևոսյանն ամենևին էլ հեղափոխական չէր, բայց օբյեկտիվորեն նրա արվեստը բացահայտում էր աշխարհի ճանաչողության այն նոր գեղարվեստական միջոցներն ու հնարավորությունները, որոնց ի հայտ գալն արվեստում գլխավորապես պայմնավորված էր ժամանակի թե պատմական, թե գեղարվեստական բեկմամբ: Սնկասկած, սրան նպաստում էր այն, որ նկարչի գեղարվեստական կրթությունը կաշկանդված չէր ակադեմիական դպրոցի «աներեր» դոգմաներով: Դեռ Բաշինջաղյանն իր բնակապատկերները նկարում էր առանց էդյուդներ անելու, համարելով, որ դա նույնիսկ խանգարում է նկարչին, կաշկանդում նրա երևակայությունը: Նրանից հետո, հայ բնանկարչությունը միանգամայն այլ ընթացք ստացավ: Նկարչի արվեստի ողջ ուղին` 1887-1930-ականներին ընդգրկվող էտյուդները, հատկապես հարուստ ու ամբողջական էին ներկայացնում նկարչի ստեղծագործական բազմաշերտությունն ու թեմտիկ հարստությունը, ինքնուրույն նկարչական կերպի ձևավորումն ու կայացումը, ապրումներն ու տրամադրությունները:

Комментариев нет:

Отправить комментарий