пятница, 30 мая 2014 г.

«Ես կարողանում եմ»

 «Ես կարողանում եմ» ստուգատեսը վարժարանում
Ստուգատեսը հնարավորություն կտա սովորողին իր անցած ուսումնական տարվան զննական հայացքով նայելու, ինքնագնահատելու, բացթողումները լրացնելու, ուսումնական կիսամյակի և տարվա ամփոփման համար նախապարաստել իր ուսումնական բլոգը:
Սովորողն աշխատում է դասարանում՝ համապատասխան դասաժամին: Դրա համար լրացնում է աղյուսակ, որի սյունակներից մեկում գրում է կարողությունը, մյուսում՝ համապատասխան աշխատանքի հղումը՝ տարվա ընթացքում կամ նոր արված: Սովորողը թերթիկը հրապարակում է իր բլոգում, ուղարկում դպրոցի գրասենյակ։ Վարժարանի կայքում բացվում է բաժին, և աշխատանքները հավաքվում են այդտեղ: Թերթիկը քննարկվում է վարժարանի կայքում, սովորողը պատասխանում է դասավանդողների, ընկերների, ծնողների և այլոց հարցերին։

Կարողություն
աշխատանք
Մայրենի խոսքի մշակույթ
Ես կարողանում եմ,շարադրել իմ միտքը,վերլուծություն կատարել,համեմատություն անել, հասկանալ,վերացարկել:
http://miqmkrtcyan.blogspot.com/p/blog-page_652.html


Գրականություն (թվարկել կարդացած ստեղծագործությունները )
Գրիգոր Զոհևապ ՙ«Զաբուղոն»Ավետիք Իսահակյան«Աբու լալա Մահարի»Ակսել Բակունց «Ալպիական Մանուշակ,» «Սպիտակ ձի», «Միհրավ»Եղիշե Չարենց՝ «Դանթեական առասպել»



Անգլերեն
Ես կարողանում եմ,շարադրել իմ միտքը,կարդալ և հասկանալ տեկստերը,կարծիքս արտահայտել,լուծել թեստեր,թարգմանել, օգտվել անգլերեն տարբեր ուսումնական կայքերից
http://miqmkrtcyan.blogspot.com/p/blog-page.html


Մաթեմատիկա
Ես կարողանում եմ՛ աշխատել Geogebra և Excel ծրագրերի հետ,ածանցել ֆունկցիաները,լուծել անհավասարումներ և հավասարումներ,գծել գրաֆիկներ:
http://miqmkrtcyan.blogspot.com/p/blog-page_30.html


Պատմություն
Կարողանում եմ պատմել, կատարել անհատական առաջադրանքներ, օգտվել տարբեր աղբյուրներից
http://miqmkrtcyan.blogspot.com/p/blog-page_1146.html


էկոլոգիա
Էկոլոգիա առարկան ինձ սովորեցրել է ճանաչել շրջական միջավայրս, շուրջս գտնվող իրերն ու հասկանալ նրանց գոյության իմաստը:Մասնակցել եմ էկոտուռին:
http://miqmkrtcyan.blogspot.com/p/blog-page_8719.html


Բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն)
Սովորել եմ երկրներ, գետեր, արդյունաբերական հանածոներ,լեռներ,էներգետիկա:
http://miqmkrtcyan.blogspot.com/p/blog-page_15.html
Արվեստ
Իմացել եմ արվեստագետների անունները և նրանց գործերը:
http://miqmkrtcyan.blogspot.com/p/blog-page_1713.html


Ակումբ
Սովորել եմ խաղալ սեղանի թենիս:



Ընտրությամբ դասընթացներ
Ռուսերեն. Ես կարողանում եմ թարգմանել տեկստեր,լսել,հասկանալ ,զրուցել տարբեր թեմաներով,գրել թեստեր:
http://miqmkrtcyan.blogspot.com/p/blog-page_29.html




Ուսումնական պլանից դուրս՝ ինքնակրթության, լրացուցիչ կրթության դասընթաց, գործունեություն
Չեմ զբաղվում



Լոգարիթմական ֆունկցիա

f(x) = lg(x)



1.Ֆունկցիայի D(f)=(0,∞)
2.Ֆունկցիայի արժեքների բազմությունն E(f)= (−∞,∞)
3.Ֆունկցիան մոնոտոն է իր որոշման տիրույթում:Այն աճող է եթե a >1 և նվազող է եթե 0 < a <1:
4.Ֆունկցիան զրո արժեք ընդունում է x = 1 կետում
5.ա) a >1 դեպքում բացասական է (0,1) և դրական (1,∞)

բ) 0 < a <1 ֆունկցիան դրական է(0,1) և բացասական (1,∞) միջակայքում:

Աստիճանային ֆունկցիան

f(x) = x^3



1.Ֆունկցիայի D(f)=R
2.Ֆունկցիան կենտ է:
3.Ֆունկցիայի ունի մեկ 0 f(0)=0
4.Ֆունկցիան դրական է երբ x(0,∞) բացասական է երբ x(-∞,0)
5.Ֆունկցիան աճում է ամբողջ թվային առանցքը:

6.Ֆունկցիայի արժեքների բազմությունն E(f)= (−∞,∞)

Ցուցչային ֆունկցիան

f(x) = 9^x

1.Ֆունկցիայի D(f)=R
2.Ֆունկցիան դրական է ամբողջ թվային առանցքի վրա:
3.Ֆունկցիան մոնոտոն էամբողջ թվային առանցքի վրա: Աճող է եթե a >1 նվազող եթե 0< a <1:
4.E(f )= (0,∞)
5.Ֆունկցիան չունի զրոներ,մեծագույն և փոքրագույն արժեքներ:
6.Ֆունկցիայի գրաֆիկը հատում է օրդինատների առանցքը

(0,1) կետում քանի որ a^0=1 :

четверг, 29 мая 2014 г.

Համեմատություն

  

 Թումանյանի արվեստը գալիս է ժողովրդից և ժողովրդականից: Նա կարողացել է թափանցել ժողովրդի հոգու էության մեջ, գրել այն ամենի մասին, որ հուզել է նրան: Պատանի հասակից մինչև խոր ծերություն, ինչ տարիքի էլ որ լինի ընթերցողը, համակ հետաքրքրությամբ է կարդում նրա ստեղծագործությունները, խորանում դրանց հարուստ բովանդակության մեջ: Հարուստ են նաև նրա երկերի գեղարվեստական միջոցները` պատկերավորման ձևերը, լեզուն, ոճը, կառուցվածքը: Թումանյանի կարծիքով` արվեստը պետք է լինի աչքի նման պարզ և աչքի նման բարդ: Նրա գործերը հենց այդպիսին են: Դրանք նմանվում են զուլալ ջրերի հատակում գտնվող մարգարիտների, որոնք թեև դիտողին շատ մոտ են թվում, բայց իրականում խորքում են: Նրանցում ոչ մի ավելորդ բան չես կարող տեսնել: Թումանյանի բառերը, պատկերները, թևավոր խոսքերը չափազանց տարողունակ են, բնական, որ կրկին ժողովրդից ու ժողովրդականից է գալիս: Պարզ ու մատչելի է նրա լեզուն, բայց ոչ պարզունակ: Նա ընտրում է երևույթն արտացոլող ամենաբնորոշ բառը: <<Խոսքեր ու ձևեր կան,- ասել է Թումանյանը,- որ իրենց մեջ ամբողջ պատմություն են պարունակում: Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար – հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հանում մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը արտահայտում մի բացականչությամբ, մի ածականով կամ մի դարձվածքով>>: Թումանյանը մի ուրիշ առիթով նկատել է, թե բանաստեղծի համար բառը մի աշխարհ է: Նրա համարյա բոլոր ստեղծագործությունները սերվում են ժողովրդական բանահյուսությունից: <<Ես իմ լեգենդներն էլ եմ ժողովրդից առել, բոլոր հեքիաթներն ու զրույցներն էլ եմ ժողովրդից ու ժողովրդականից առել ու միշտ աշխատել եմ, ինչքան կարելի է, մոտիկ ու հարազատ լինել…>>: Թումանյանի խոստովանությամբ` ժողովրդական նյութից նոր բան ստեղծելն ու նրան հարազատ մնալն ավելի դժվար է, քան ինքնուրույն գործեր գրելը: <<Եվ շնորհքը հենց այդ պատմելու մեջ է,- ասել է նա,- որ իմանան ինչը փոխեն, ինչը դուրս ձգեն, ինչը պահեն>>:


Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...
Տերյանի այս ծանր ու դրամատիկ տողերի մեջ երևում է ոչ միայն բանաստեղծի, այլև նրա ժողովրդի ճակատագրի ողբերգական անորոշությունը: Այսուհանդերձ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծը իր մեծ նախորդի՝ Թումանյանի պես չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է:







Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է: Իր բացառիկ ձիրքով նա ի մի բերեց այն դարավոր ճանապարհը, որ հայ հոգեւոր կյանքն անցել էր Մաշտոցից ու Խորենացուց մինչեւ Թումանյան ու Տերյան: Ստեղծագործական ուղղվածությամբ, ընդգրկումների հարստությամբ, գրականության զարգացման ու առաջընթացի հզոր թափով Չարենցը դարձավ այն ուղենշային դեմքը, որով սկսվում է հայ գրականության նորագույն շրջանը:

«Աբու-Լալա Մահարի»


Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Շիրակ աշխարհի Գյումրի քաղաքում, որն այն ժամանակ կոչվում էր Ալեքսանդրապոլ:
«Աբու-Լալա Մահարի» պոեմը Իսահակյանը գրել է 1909թ.:
1908թ. ցարական իշխանությունները բանտարկում են Իսահակյանին և 6 ամիս պահում Թիֆլիսի Մետեխի բանտում: Բանտից ազատվելուց հետո էլ նրա նկատմամբ հալածանքները շարունակվում են: Բանաստեղծը մռայլ տրամադրության մեջ՝ մտադիր էր հեռանալ արտասահման: Ահա և այդ հոգեվիճակով՝ մի անգամ, նա Ալեքսանդրապոլից Երևան վերադառնալիս գնացքի պատուհանից տեսնում է ճանապարհով անցնող ուղտերի մի քարավան: Հիշում է 10-11-րդ դարերի արաբ բանաստեղծ Աբուհ Ալա Ալմահարիին, որն իր կյանքը անց էր կացրել աշխարհից դժգոհ ու միայնակ: Ահա սա էլ հիմք է հանդիսացել պոեմի ստեղծման համար: Մահարի անվան տակ հանդես է գալիս Իսահակյանն ինքը: Նախերգանքում պատմվում է, որ Մահարին՝ հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ քաղաքում, ապրեց փառքի ու վայելքի մեջ, հզորների ու մեծատունների հետ սեղան նստեց, գիտունների ու իմաստունների հետ վեճի մտավ, սիրեց և փորձեց ընկերներին, եղավ ուրիշ ազգերի հայրենիքներում և ճանաչեց մարդուն: Ճանաչեց, սակայն խորապես ատեց մարդուն: Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը, և մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել՝ գաղտնի հեռացավ քաղաքից.

Եվ քարավանը ԱբուԼալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Իսահակյանը Աբու Մահարու կերպարի միջոցով խոսք է բացում իր ապրած ժամանակի, մարդկանց արարքների, բռնակալ իշխանության օրենքների ու անարդար երևույթների մասին: Առաջին սուրահում արևելյան գիշերվա կախարդիչ գույների մեջ Աբու-Լալա Մահարին խոսում է իր դառն բաժանման, ընկերների, մոտիկ-հեռու մարդկանց՝ մարդկային կեղծիքի մասին, ապա գերադասելով՝ անապատը, օձ-կարիճների բները:
Երկրորդ սուրահում նա շարունակում է խոսել աշխարհում թողած հիշատակների մասին: Այստեղ էլ խորունկ զրույց է բացվում սիրո, երջանկության ու կնոջ մասին: Երրորդ սուրահում բանաստեղծը չի հանդուրժում բնության օրենքներին հակադիր մարդկային օրենքները և ստրկությունը: Նա ներբողում է անսահման ազատությունն ու ինքնիշխանությունը: Մեծ դառնության մեջ բանաստեղծը նզովում է կնոջն ու ընկերոջը, ուժեղին՝ ուժի համար, թույլին՝ թուլության: Այստեղ շարունակաբար հաջորդ սուրահներում բացվում են Աբու-Լալա Մահարու բազմազան տրամաբանությունները, կենտրոնանում խոհերը՝ հայրենիքի, հողի, ուժեղների և ստրուկների...չարի և բարու շուրջ...

Պոեմն ավարտվում է լավատեսությամբ.