четверг, 29 января 2015 г.

Հայ նոր գրականություն՝ ռոմանտիզմ և ռեալիզմ և 19-20-րդ դարերի պոեզիան

Գրականությունը (XIX դար-XX դարի սկիզբ): XIX դ. սկզբին հայ գրականության մեջ շարունակում էր գերիշխել կլասիցիզմը, որը, լինելով մտավոր և դրական շարժում, արծարծում էր ազգային ու հասարակական խնդիրներ: Կլասիցիզմը հայ գրականությունը հարստացրեց անտիկ և դասական գրականության ոգով գրված
Խաչատուր Աբովյան
եվրոպական գեղարվեստական երկերի թարգմանություններով, ինչպես նաև թողեց ինքնուրույն ճոխ գրականություն: Հայ հեղինակներն իրենց բանաստեղծությունների, վիպերգերի և դրամաների նյութ էին ընտրում ազգային-քաղաքական պատմության աչքի ընկնող դրվագները: Նրանց երկերում ներբողվում էին հայրենասիրությունը, անձնվիրությունը, առաքինությունը, առաջադրվում էր հայրենիքի ազատության գաղափարը: հոգեբանական ապրումները և կենցաղային հարցերը դուրս էին կլասիցիզմի նեկայացուցիչների տեսադաշտից: Հայ կլասիցիզմի գլուխգործոցը Արսեն Բագրատունու «Հայկ դյուցազն» (1858) վիպերգն է, որի նյութը քաղված է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»:

XIX դ. կեսերից գրականության մեջ շրջադարձ է կատարվում դեպի նոր ուղղություններ՛ ռոմանտիզմ և ապա՝ ռեալիզմ: Փոխվում է գրական երկերի նյութը և լեզուն: Գրականության մեջ գլխավոր տեղը տրվում է ժամանակակից կյանքից վերցված թեմաներին, գրաբարին փոխարինելու է դալիս աշխարհաբարը: Աստիճանաբար ձևավորվում է հայ նոր գրականությունը:
Հայ նոր գրականության ստեղծման ասպարեզում առաջին քայլերը կատարելու
Գրիգոր Խանջյան - Սարդարապատի պաշտպանությունը (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի նկարազարդումներից): Հայաստանի ազգային պատկերասրահ:
պատիվը պատկանում է բանաստեղծ Հարություն Ալամդարյանին և գրող, մանկավարժ ու հրապարակախոս Մեսրոպ Թաղիադյանին: Նրանց ստեղծագործությամբ նշանավորվեց անցումը կլասիցիզմից ռոմանտիզմին, սակայն դեռևս անհրաժեշտ էր կատարել վերջին վճռական քայլը: Հայ նոր գրականության հիրավի հիմնադիրը դարձավ մեծ լուսավորիչ, գրող ու մանկավարժ Խաչատուր Աբովյանը (1809-1848): Էջմիաձնի վանքում և Ներսիսյան դպրոցում կրթություն ձեռք բերելուց հետո նա շուրջ հինգ տարի սովորել է Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանում, ստացել բազմակողմանի կրթություն: Իրեն բնորոշ թափով ու կրքոտությամբ նա հեղաշրջում կատարեց գրականության մեջ և իր «Վերք Հայաստանի» վեպի նյութ դարձրեց ժամանակի կյանքը՝ խորապես գիտակցելով ազգային-քաղաքական խնդիրների նշանակությունը: Վեպի հերոսր այլևս հեռավոր ժամանակների դասական դեմք չէր, այլ նոր ժամանակների քաղաքացի ու անհատ՝ օժտված հայրենասիրական բարձր մղումներով, բնածին բարոյականությամբ ու առաքինություններով: «Վերք Հայաստանին» նոր էջ բացեց հայ գրականության պատմության մեջ, այն երևույթ էր նաև Համաշխարհային արձակի բնագավառում: Վեպն իր համանմանությունը չունի ողջ եվրոպական գրականության մեջ ու ազգային գրական հանճարի և ինքնատիպության դասական դրսևորում է:

Գրիգոր Խանջյան - Աղասի (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի նկարազարդումներից): Հայաստանի ազգային պատկերասրահ:
XIX դ. 50-6Օ-ական թթ. հանդես եկավ հայ գրողների հաջորդ սերունդը, որը վերջնականապես հրաժարվեց գրաբարից և անցյալի հրականության կաշկանդիչ ազդեցությունից: Նրա շարքերում առանձնանում է բանաստեղծ, գրող և քննադատ Միքայել Նալբանդյանը (1829-1866), որի ողջ ստեղծադործությունը համակված է ջերմ հայրենասիրությամբ ու ազատասիրական ոգով: Մտահոգված սեփական ժողովրդի ճակատագրով՝ Նալբանդյանր ձգտում էր հայության ազգային և սոցիալական ազատագրության հարցը լուծել ռուսական հեղափոխական շարժման միջոցով:

Գրական նույն սերնդի աչքի ընկնող ներկայացուցիչներից են Սմբատ Շահազիզը և Մկրտիչ Պեշիկթաշլյանը: Նրանց ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ են գրավում ազատասիրության ու հայրենասիրության թեմաները, իսկ 1862 թ. Զեյթունի ապստամբությունը նոր լիցք հաղորդեց նրանց քնարին: Միևնույն մոտիվները իր դրամատիկական երկերում արծարծում էր հայ քնարերգության մեծատաղանղ դեմքերից մեկը՝ Պետրոս Դուրյանը:

XIX դ. երկրորդ կեսին վերելք են ապրում հայ գրականության բոլոր ժանրերը: Գրական ասպարեզ իջած բանաստեղծներից մեծ ժողովրդականություն է ձեռք բերում Ռափայել Պատկանյանը՝ արտահայտելով հայ ժողովրդի ազատագրական ձգտումները, պայքարի կոչելով նրան: Իր արձակ ու չափածո երկերում նա մշակեց ու
Պետրոս Դուրյան
քարոզեց ազատագրական պայքարի գաղափարախոսությունը՝ մերժելով կրավորական կեցվածքը և եվրոպական երկրների օգնության հետ կապված սին հույսերը: 1880-ական թթ. նա հայերին զինված պայքարի դիմելու և թուրքական լծից զինված ապստամբության միջոցով ազատագրվելու կոչ էր անում՝ մեկը մյուսի հետևից լույս ընծայելով իր մարտաշունչ բանաստեղծությունները:

Դարավերջին ասպարեզ իջավ բանաստեղծների մի նոր սերունդ՝ նշանավոր քնարերզու Հովհաննես Հովհաննիսյանը, հանճարեղ բանաստեղծներ Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը, որոնք հայ գրականությունը հարստացրեցին թարմ թեմաներով ու ժողովրդական մոտիվներով:

Հայ պոեզիայի վերելքը շարունակվեց XX դ. սկզբին, երբ դեռ ստեղծագործում էին նախորդ սերնդի ներկայացուցիչները, միևնույն ժամանակ լիովին դրսևորվում է նշանավոր բանաստեղծներ Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Սիամանթոյի և Դանիել Վարուժանի մեծ տաղանդը:

Հայ գրականությունր աննախադեպ բարձունքների է հասնում նաև արձակի ասպարեզում: Պերճ Պռոշյանը հանդես է գալիս հայ գյուղին նվիրված մի շարք վեպերով՝ ցույց տալով գյուղական կյանքի իրական պատկերը: Նա անդրադարձել է նաև ազգային-ազատագրական պայքարի խնդիրներին: Ազգային ոգով է տոգորված նույն ժամանակ գրական ասպարեզ իջած Ղազարոս Աղայանի բազմաժանր ստեղծագործությունը: Նա ևս պատկերել է հայ գյուղի վիճակը, առաջ քաշել հին պատկերացումների և մտածողության դեմ պայքարելու հիմնահարցրը, զգալի գեր խաղացել դրական հայերենի մշակման ու հղկման ասպարեզում: Նշանակալի է եղել նրա ծավալած մանկավարժական ու հասարակական գործունեությունը:

Հովհաննես Թումանյանը կնոջ Օլգայի հետ
Թուրքական բռնապետության դեմ մղած ազգային-ազատագրական պայքարը հատկապես մեծ ազդեցություն թողեց գրողների այն սերնդի վրա, որը գիտակցաբար ձգտում էր ժողովրդին դաստիարակել ու ոգեշնչել պատմությունից վերցված օրինակներով:

XIX դ. երկրորդ կեսի ամենախոշոր հայ գրողը՝ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), իր ստեղծագործական ուղու սկզբում հանդես էր գալիս որպես լուսավորիչ-դեմոկրատ և առաջ էր քաշում լուսավորական խնդիրներ: 1870-ական թթ. նա սերտորեն կապվեց Թիֆլիսի հայ կյանքի հետ և հրապարակ հանեց առևտրավաշխառուական խավերի բարքերը խարազանող իր երկերը: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայ ազատագրական պայքարի ծավալումը նոր շունչ հաղորդեցին Րաֆֆու ստեղծադործությանը: Մեկը մյուսի ետևից լույս տեսան նրա «Ջալալեդդին», «Կայծեր», «Խաչագողի հիշատակարանը», «Խենթը» ծրագրային-քաղաքական վեպերը: Րաֆֆին այն կարծիքին էր, որ օտարների լուծը թոթափելու միակ ուղին զինված պայքարն է, որը համաժողովրդական բնույթ պետք է կրի: Նա առաջ էր քաշում նոր դպրոցի գաղափարը, որը պետք է դաստիարակեր գաղափարական հերոսների սերունդ, ավելի ուժգին բորբոքեր ազատագրական պայքարի դեռևս չմարած կայծերը: Րաֆֆին Հանդես էր գալիս որպես հայ ազգային-ազատագրական շարժման տեսաբան ու գաղափարախոս, նրա վեպերը XIX դ. հայ ազատագրական շարժման յուրօրինակ
Ղազարոս Աղայանը Հովհաննես Թումանյանի հետ
տարեգրությունն են: Իր ստեղծագործության վերթին շրջանում Րաֆֆին անցում կատարեց պատմավիպասանությանը: Նա գրեց «Դավիթ Բեկը» և հայ պատմավիպասանության գլուխգործոցներից մեկը՝ «Սամվելը»: Խոր ու համակողմանիորեն ըմբռնելով հայոց պատմության ներքին տրամաբանությունը, հիանալի գիտակցելով ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտեց հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակ դարձան հայ երիտասարդության բազում սերունդների համար: Նրա ստեղծագործություններով էին դաստիարակվում Արևմտյան Հայաստան մեկնող հայրենասեր երիտասարդները: Րաֆֆին հայկական ռոմանտիզմի ամենանշանավոր դեմքն է, չափազանց մեծ է նրա գաղափարների ազդեցությունը հայ ազգային մտածողության վրա:

Հայ պատմավիպագրության նշանավոր դեմքերից է նաև Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան), որի պատմական վեպերըԹորոս Լևոնի», «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի») ևս հայ ազատագրական զարթոնքի արձագանքն էին և Րաֆֆու ստեղծագործությունների հետ միասին ձևավորեցին պատմավիպասանության հայկական դպրոցը:

Հայկական ռոմանտիզմի վերջին ականավոր ներկայացուցիչը Մուրացանն էր (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան), որը ևս նախապես հանդես եկավ ժամանակի բուրժուական իրականության անողոք քննադատությամբ, հասարակության ուշադրությունը հրավիրեց հայ գյուղի ծանր վիճակի վրա, ապա իրեն հուզող հրատապ խնդիրների լուծումը փորձեց գտնել հայոց պատմության էջերում; Հայրենասիրական ներշնչանքով են ստեղծված նրա «Ռուզան» դրաման և հայ գրականության խոշոր ձեռքբերումներից մեկը՝ «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը:

XIX դ. վերջերին հայ գրականության մեջ ամրապնդվում են ռեալիստական արձակի դիրքերը: Ռոմանտիզմին փոխարինելու եկած այդ գրական ուղղության խոշորագույն դեմքը Շիրվանզադեն (Ալեքսանդր Մովսիսյան) է, որը համարձակորեն անդրադարձավ սոցիալական հուզող խնդիրներին և իր երկերում պատկերեց
Վահան Տերյան
ժամանակի հայ հասարակության ճշմարտացի նկարագիրը: Քննադատական ռեալիզմի նվաճում է «Քաոս» վեպը: Նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ դրամատուրգիան, իր ավանդը ներդրեց գրական հայերենի մշակման գործում:

Արևելահայ գրականության խոշոր նորարարներից էր Նար - Դոսը (Միքայել Տեր-Հովհաննիսյան), որի ստեղծագործությունը աչքի է ընկնում սոցիալ-հոգեբանական ուղղվածությամբ: Նրա գրական ժառանգության համար հատկանշականը բուրժուական իրականության քննադատությունն էր, սոցիալական բացասական երևույթների և տիպերի անխնա մերկացումը, կերպարների հոգեբանական նուրբ վերլուծությունը: Բազմաժանր գրող էր Վրթանես Փափազյանը, որբ հայ գրականությունը հարստացրեց գեղարվեստական ակնարկի և զրույցի ժանրերով: Նա իր ճանապարհորդական նոթերում նկարագրել է արևմտահայերի և պարսկահայերի կյանքի տարբեր կողմերը, պատմվածքներում և «Ժայռը» դրամայում ռեալիստորեն պատկերել հայ գյուղի կյանքը՝ իր ներքին խոր շերտավորմամբ ու սուր հակասություններով; XIX դ. վերջերին դրական ասպարեզ իջավ Ավետիս Ահարոնյանը: Նրա գործերում նկատելի է սիմվոլիզմի ազդեցությունը, զգալի է ռոմանտիկ-սենտիմենտալ շունչը: Բազմաժանր գրական ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև ռեալիստական գործերը, արևմտահայության կյանքը պատկերող երկերը:

Արևմտահայ իրականության մեջ ռեալիստական արձակի առաջընթացը մեծապես
Շիրվանզադե
կապված է Արփիար Արփիարյանի անվան հետ: Նա իրականության ճշմարիտ արտացոլման համոզված կողմնակիցներից էր, արևմտահայության ազատագրության ջատագովը: Ժամանակին մեծ ճանաչում էին գտել նրա պատմվածքներր և «Կարմիր ժամուց» վիպակը; Գրողների նոր սերնդի մեջ աոանձնահատուկ տեղ է զբաղեցնում Գրիգոր Զոհրապը: Նա նաև հայտնի հրապարակախոս էր, ճանաչված իրավաբան և հռչակված հռետոր: Իր եռանդուն մասնակցությունն է բերել հայ հասարակական-քաղաքական կյանքին: Զոհրապը հռչակվել է նովելների իր երեքԽղճմտանքի ձայներ», «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր») ժողովածուներով; Գյուղական կյանքը պատկերող նովելի վարպետներ էին Թլկատինցին և Ռուբեն Զարդարյանը: Արևմտահայ արձակի նշանավոր դեմքերից էին նաև Տիգրան Կամսարականը, Լևոն Բաչալյանը, Երուխանը: Գրական այդ սերունդը բեղմնավոր ստեղծագործական կյանքով էր ապրում XX դ. սկզբին, մինչև 1915 թ. ողբերգությունը:

Հայ գրականությունը խոշոր դեմքեր ունեցավ նաև դրամատուրգիայի և երգիծաբանության ասպարեզում; Գեղարվեստական պատկերների կերտման վարպետությամբ և ներգործության ուժով աչքի են ընկնում Գաբրիել Սունդուկյանի թատերական երկերըՔանդած օջախ», «էլի մեկ զոհ», «Խաթաբալա», «Պեպո»), որոնք ժամանակի իրականության ուրույն արտացոլումն են: Տալով հայ առևտրական բուրժուազիայի սպանիչ բնութագիրր՝ Սունդուկյանը տպավորիչ ընդհանրացումներ է կատարել, կերտել մի քանի սոցիալական տիպեր (Զիմզիմով, Զամբախով), որոնք հասարակ անվան արժեք են ձեռք բերել: Նա մեծ դեր է կատարել հայ դրամատուրգիայի և թատերական արվեստի զարգացման պատմության մեջ:

Լևոն Շանթի (Սեղբոսյան) ստեղծագործությունը հայ գրականության մեջ իր ուրույն և արժանի տեղն ունի: Նրա գրական ժառանգության մեջ առավել աչքի են ընկնում դրամաներրՀին աստվածներ», «Կայսրը», «Շղթայվածը», «Օշին Պայլ»): Հայ միջնադարյան պատմությունից ընտրված դրվագները, որոնք հիմնականում ընկած են Լևոն Շանթի դրամաների հիմքում, ենթախորք են ծառայել XIX դ. վերջին - XX դ. սկզբին հասարակությանը հուզող խնդիրներ արծարծելու համար: Գրողը սիմվոլիստական արտահայտչամիջոցներով արձագանքում էր արևմտահայության անտանելի դրությանը, բողոքի ձայն բարձրացնում թուրքական բռնապետության դեմ:


XIX դ. երկրորդ կեսի հայ երգիծաբանության ամենախոշոր դեմքը Հակոբ Պարոնյանն է, որը յուրովի էր արձագանքում ժամանակաշրջանի սուր և հրատապ խնդիրներին: Նրա դիպուկ գրիչն անխնա ծաղրի էր ենթարկում «ազգային ջոջերին», Հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական տերությունների երկդիմի քաղաքականությունը, մերկացնում էր թուրքական բռնապետության հետապնդած նպատակները: Հայտնի են նրա «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», «Ազգային ջոջեր» երկերը: Մեծ երգիծաբանի ավանդույթների արժանի շարունակողը եղավ Երվանդ Օտյանը, որի թողած վիթխարի գրական ժառանգության մեջ աչքի են ընկնում XX դ. սկզբներին ստեղծված քաղաքական երգիծանքի փայլուն նմուշները: Նրա կերտած Փանջունու կերպարը ունեցել է իր մեծաթիվ իրական նախատիպերը և դարձել է բախտախնդիր, անսկզբունք և շահամոլ կուսակցական գործչի խորհրդանիշ: