вторник, 23 сентября 2014 г.

Բնական թվեր

                          Բնական թվեր

   Առարկաներ հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնական
թվեր:
Բնական թվերի բազմությունը նշանակվում է N-ով:
Բնական թվերը, դրանց հակադիր թվերը և զրոն կոչվում են ամբողջ թվեր:
Ամբողջ թվերի բազմությունը նշանակվում է Z-ով:

                          Բաժանելիության հայտանիշներ

Բնական թիվը բաժանվում է երկուսի վրա, եթե վերջանում է զրոյով կամ զույգ թվանշանով:
Բնական թիվը բաժանվուն է 3-ի վրա, եթե նրա թվանշանների գումարը բաժանվում է 3-ի վրա:
  Բնական թիվը բաժանվում է 4-ի վրա, եթե այդ թվի վերջին երկու թվանշաններով կազմված թիվը բաժանվում է 4-ի
Բնական թիվը բաժանվում է 5-ի վրա, եթե այն վերջանում է 0-ով կամ 5-ով:
Եթե թիվը բաժանվում է 2-ի և 3-ի  վրա, ապա բաժանվում է 6-ի վրա:

                        Պարզ և բաղադրյալ թվեր

    1-ից տարբեր բնական թիվը կոչվում է պարզ թիվ, եթե այն բաժանվում է
միայն իր վրա ու 1-ի վրա:
   Բնական թիվը, որն ունի երկու հատից շատ բաժանարար, կոչվում է բաղադրյալ թիվ:
      Ամենամեծ ընդհանուր բաժանարար և ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
   Յուրաքանչյուր բնական թիվ, որին բաժանվում է տվյալ բնական թիվը, կոչվում է վերջինիս բաժանարար:
   Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բաժա-նարար է կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար:
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար:

Շտեմարանի վարժությունները՝

  Գտնել 168 և 128 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարաը։
 Այս թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարն է 8-ը։
   Որ թիվը 25-ի բաժանելիս քանորդում կստացվի 8,իսկ մնացորսում՝ 15։
 x=25*8+15=215
   Ինչ թվանշանով է վերջանում (16^7-11^5)
 6*6*6․․․․․․*6=……6
1*1*1*1……*1=…..1 

Այսինքն այս արտահայտությունը կվերջանա   5-ով։