среда, 25 февраля 2015 г.

Խորհրդային կարգերի հաստատումը և արժեքային բախում

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում հայկական հատուկ ապստամբական գունդը և 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում,
Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին կնքված Երևանի հայ-ռուսական համաձայնագրով։
Պայմանագրի կետերի համաձայն
I. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն
II. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
III. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։
IV. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը
V. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
VI. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից։

VII. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։

Առաջին Հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը

                          
 Հայաստանի Հանրապետութիուն, ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։
   Որոշակի աշխատանք է կատարվել արդարադատության, դատական իշխանության համակարգի վերակառուցման ուղղությամբ։ 1918 թվականի դեկտեմբերի 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար։ 1919 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է պետական լեզվի մասին օրենքը։ Հայերենը ճանաչվել է որպես պետական լեզու։ ՀՀ խորհրդարանի ընդունած կարևոր ակտերից էր անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, «Միացյալ և Անկախ Հայաստանի» մասին հայտարարությունը, որով կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը, և Հայաստանը հռչակվում էր միասնական պետություն։ Այս որոշումը վտանգավոր համարելով՝ հայ ժողովրդական կուսակցության 4 նախարար դուրս է եկել կառավարության կազմից։ Խորհրդարանը 1920 թվականին ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք հետագայում դարձել են նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշներ։ 1919 թվականի հունվարի 17-ին ընդունվել է օրենք տոների մասին։
Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը։ 1917 թվականի վերջին և 1918 թվականի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվել է 1918 թվականի սեպտեմբերին այն լուծարվել է, և կազմավորվել է դիվիզիա՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ 1919 թվականի ապրիլի 25-ին ստեղծվել է զինվորական խորհուրդ՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորու թյամբ, որն ստանձնել է նաև բանակի սպարապետությունը։ 1919 թվականին հայկական բանակը վերակառուց վել է զորքերի կառավարման համար ավելի հարմար միավորների՝ բրիգադների և գնդերի։
   Հուլիսին ՀՀ զինված ուժերը բաղկացած էին 2-ական գունդ ունեցող 3 հետևակային բրիգադներից, դեռևս ձևավորվող 2 հեծյալ գնդերից, տեղական նշանակության և առանձին զորամասերից,հրետանային մարտկոցներից և 1 զրահագնացքից։ Զորքի քանակը հասնում էր 18 հազարի։ Հայկական բանակում ծառայել են ավելի քան 400 այլազգի սպաներ (հիմնականում՝ ռուսախոս)։ Կարսում ստեղծվել է ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայվել են Ֆրանսիայից բերված առաջին օդանավերը։ 1920 թվականի սեպտեմբերին Սևանա լճում ջրարկվել է «Աշոտ Երկաթ» ռազմանավը։ 1919 թվականի մայիսի 26-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920 թվականի հունիսի 2-ին՝ «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները։
Օգտվել եմ՝
hpj.asj-oa.am
hy.wikipedia.org
historyofarmenia.am

Մասնագիտական Կողմնորոշում



Ես ընտրել եմ ծրագրավորղի մասնագիտությունը որովհետև այս գործում մեծ է աշխատավարձը։Այս մասնագիտությունը մեծ պահանջ ունի համաշխարհային շուկայում և այս աշխատանքի համար լավ են վճարում նույնիսկ Հայաստանում։Ին ինձ ներշնչել այն որոշմանը որ պետք է աշխատեմ այդ մասնագիտությամբ։Այս մասնագիտությունը ուսումնասիրում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում(http://www.seua.am/)։Ապագայում ուրիշ մասնագիտույուն չեմ ուզում ընտրել:

Աշխարհագրություն


  1. Գետի ակունքի բացարձակ բարձրությունը 2500 մ է, գետաբերանինը` 900 մ, գետի երկարությունը ` 190 կմ է: Հաշվել գետի անկումն ու թեքությունը:
Բացարձակ բարձրությունը նշանակենք հ1
Գետաբերանի բարձրությունը նշանակենք h2
Գետի երկարությունը նշանակենք S
Թեքությունը նշանակենք I
Անկումն նշանակենք h
h= հ1h2 =2500-900=1600 մ
I=h/S=1600/1908,4 մ/կմ
2.      Քարտեզի մասշտաբը 1: 800.000 է, A ից B հեռավորությունը բնության մեջ` 220 կմ է, որքան կլինի այն քարտեզի վրա:
220/800000=0.000275կմ=27.5սմ
3.      Օվկիանոսի ափին օդի ջերմաստիճանը +270C է, որքան կլինի ջերմաստիճանը նույն պահին 4500մ բարձրության վրա:
4,5*6=27
27-27=0
Ջերմաստիճանը նույն պահին 4500մ բարձրության վրա կլինի 00։
4.      Բացատրել թե ինչու՞ է Ամազոնը շուրջ տարի ջրառատ:
    Ամազոնը շուրջ տարի  ջրառատ է, որովհետև նրա աջափնյա վտակները վարարում են Հարավային կիսագնդի ամռանը, իսկ ձախափնյա վտակները՝ Հյուսիսային կիսագնդի ամռանը:
5.      Որ ջրային ավազաններով կանցնենք, եթե նավարկենք Մարսելից Կարաչի

Մարսել-Միջերկրական ծով,Սուեզի ջրանցքով,Կարմիր ծովով,Ադենի ծոցով,Արաբական ծովով,Օրմանի ծոցով-Կարաչի։