понедельник, 26 мая 2014 г.

Խաչակրաց Արշավանքներ


Խաչակրաց արշավանքները արևմտաեվրոպական պետությունների և կաթոլիկ եկեղեցու` 1096–1270 թթ-ին դեպի Արևելք «Քրիստոնեական  սրբավայրերը մահմեդականներից ազատագրելու» նշանաբանով կազմակերպած արշավանքներն են:
Մասնակիցներն իրենց թիկնոցներին կրել են խաչի նշանը
այստեղից՝ նրանց «խաչակիր» անվանումը:
1095թ. Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս 2-րդ պապը հավատացյալներին կոչ արեց ազատագրելու Երուսաղեմը և անհավատներից փրկելու Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Պապի ոգեշնչումը խոր տպավորություն թողեց ներկաների վրա: Բոլորը բացականչեցին . << Այսպես է ուզում Աստված>>: Նրանք անմիջապես սկսեցին խաչեր կտրել և կարել հագուստներին: Այստեղից էլ առաջացել է արշավանքների մասնակիցների անվանումը` խաչակիրներ:
Արշավանքների նպատակը Պաղեստինում գտնվող քրիստոնեական սրբավայրերի ազատագրումն էր մուսուլմաններից: Ահա թե ինչու խաչակրաց արշավանքները ստացան կրոնական պատերազմների բնույթ: Դրանց կազմակերպիչներն ունեին շահադիտական նպատակներ: Նրանց գրավում էին Արևելքի երկրների հարստուրյունները, իսկ պապը ցանկանում էր կաթոլիկությունը տարածել Արևելքում:
Թագավորական և ավատատիրական ընտանիքների կրտսեր զավակները հայրական ժառանգությունից բաժին չէին ստանում: Անշարժ գույքը ժառանգել կարող էր միայն ավագ որդին: Ժառանգություն չստացածները փորձում էին հաստատվել Արևելքում և այնտեղ ստեղծել իրենց իշխանությունը:
1-ին`  1096–99 թթ.
2-րդ`  1147–49 թթ.
3-րդ` 1189–92 թթ.
4-րդ` 1199 թթ.
5-րդ` 1217–21 թթ.
6-րդ` 1220–29 թթ.
7-րդ` 1248–54 թթ.
8-րդ` 1270 թ.
1096թ. սկսվեց առաջին խաչակրաց արշավանքը: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները : Երբ նրանք հասան Կ. Պոլիս, 50 հազարից կենդանի էր մնացել մնացել ընդհամենը 20 հազար մարդ: Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվելով գնացին Սուրբ երկիր: Սակայն Նիկիա քաղաքի մոտ սելջուկները ջախջախեցին գյուղացիական ջոկատներին: Փրկվեց միայն 3 հազար մարդ:
1096թ. դեկտեմբերին Կ. Պոլիս հասան ասպետական ջոկատները: Նրանք շուտով բյուզանդացիների հետ սելջուկներից գրավեցին Նիկիան: Այնուհետև սկսվեց երկարատև ռազմերթը դեպի Ասորիք և Պաղեստին: Կիլիկիայով անցնելիս նրանց մեծ օգնություն ցույց տվեցին տեղի հայերը: Խաչակիրների առաջնորդներից մեկը ` Բալդուինը, խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաք: Նա դավադրաբար սպանեց Եդեսիայի կառավարիչ հայազգի Թորոս Կյուրապաղատին: Այսպես Բալդուինը ստեղծեց առաջին խաչակրաց պետությունը` Եդեսիայի կոմսությունը:

1098թ. խաչակիրները գրավեցին Անտիոք քաղաքը, որտեղ ստեղծվեց Անտիոքի դքսությունը: 1099թ. նրանք գրավեցին Երուսաղեմը:

Комментариев нет:

Отправить комментарий