четверг, 29 мая 2014 г.

Հայաստանի Գյուղատնտեսությունը

 Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունըկենտրոնացված է Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 60 %-ի վրա:
Հայաստանը ՀՆԱ-ի գնողունակության ծավալներով աշխարում զբաղեցնում է131-րդ տեղը (2012 թ.):2009 թ.-ին ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է $5900:
2009 թ.-ի տվյալներով ՀՆԱ-ի կառուցվածքը հետևյալն է՝
ծառայությունների ոլորտ՝ 48 %,
արդյունաբերություն՝ 33,5 %,
գյուղատնտեսություն՝ 18,6 %: 
        



       Այստեղ ես կխոսեմ Հայաստանի գյուղատնտեսության մասին ։    
Հայաստանի գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավորճյուղերից մեկն է։ 1998-2002 թվականներին ագրոարդյունաբերությանտեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 35%, որից 23-26%-ը կազմում էգյուղատնտեսությունը։

Հանրապետության ընդհանուր 2974,3 հազ. հա հողային տարածքներից 46,8%-ըկամ 1391,4 հազ. հա կազմում են հանդերը, որից վարելահողերը կազմում են494,3 հազ. հա, բազմամյա տունկերը (պտղատու այգիներ և խաղողի այգիներ)՝63,8 հազ. հա, խոտհարքը՝ 138,9 հազ. հա, արոտավայրերը՝ 494,0 հազ. հա ևանմշակ հողերը՝ 0,4 հազ. հա։Հայաստանը ագրոկենսաբազմազանության կարևորկենտրոն է համարվում։ Հողագործությունը և այգեգործությունն այստեղզարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայաստանը եղել է առաջիներկրներից մեկը, որտեղ զարգացել է գյուղատնտեսությունը։ Հայաստանիհարուստ ագրոկենսաբազմազանությունը ներկայացված է վայրիհատիկաբույսերով, ուտելի բույսերով և տարատեսակ բույսերի և կենդանիների մեծքանակությամբ։Հայաստանում հանդիպող բազմազան հատիկաբույսերն (218տարատեսակներից 22-ը կա այստեղ) օգտագործվել են սելեկցիայի միջոցով նորտեսակներ ստանալու համար։ Այժմ Հայաստանում աճեցվում է մեծքանակությամբ բազմազան բույսեր, այդ թվում՝ հացահատիկային բույսերի 6տեսակ, 366 ուտելի բույսեր, 62 տեսակ միրգ և 65 տեսակ բանջարեղեն։Ընդհանուր առմամբ 521 տեսակ բույսերից Հայաստանում հանդիպում է 16%-ը։  

Комментариев нет:

Отправить комментарий