четверг, 29 мая 2014 г.

Ուզում եմ մի քիչ ազգս գովալ


Հայաստանը հնագույն պատմական մշակութային ժառանգությամբ ունիտար բազմակուսակցական ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի թագավորությունը 4-րդ դարի սկզբներին՝ մ.թ. 301 թ., առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը Հայ Առաքելական Եկեղեցին՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցին, ճանաչում է որպես երկրի հիմնական կրոնական հաստատություն։ Հայերն ունեն ուրույն այբուբեն, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը մ.թ. 405 թ.։ Այո, միգուցե համեմատելով այլ երկիրների հետ նա փոքր է, սակայն միայն տերրիտորիայով:
Հայաստանը երկիր է, որն տարածվում է առասպելական Արարատ լեռան շուրջը: Այո, ես չեմ սխալվում: Հենց այդ լեռան ՇՈՒՐՋԸ, և այն, որ տարիներ շարունակ, իրավաբանորեն գտնվելով Թուրքիայի տարածքում, այս գեղեցկուհին զարդարել է իմ հայրենիքի զինանշանը, խոսում է այն մասին, որ աշխարհի բոլոր հայերը համարում ե այս լեռը իրենցը:Իրականում, ինչպես կարելի է չհամարել հայկական Վանա լիճը, Էրզրումը և այլ զուտ հայկական վայրեր, որոնք ժամանակին խլվել են իմ երկրից անազնիվ, կարելի է ասել նույնիսկ նենգ ճանապարհով:

Այս զարմանալի երկիրը, մագնիտի պես դեպի իրեն է ձգում աշխարհի բոլոր ծայրերում գտնվող իր որդիներին և դուստրերին:Անկախ նրանից, թե մեզնից ով որտեղ է հանգստանում, մենք միշտ, տարին գոնե մեկ անգամ գալիս ենք այստեղ, որպեսզի հարգանքի տուրքը մատուցենք մեր զարմանահրաշ հայրենիքին՝ Հայաստանին: Որ լիցքավորվենք ու մեկնենք կառուցելու ուրիշի հայրենիքը: Իսկ միգուցե մնա՞նք...Կարծես թե ես շատ խոսեցի, սակայն... ոչինչ չասեցի այդ հեքիաթային երկրի մասին, որին սիրում են բոլորը, ով թեկուզ մեկ անգամ եղել է այստեղ:Եվ կարևոր չէ, թե ով ես դու ազգությամբ, ռուս թե ուկրաինացի, պաղեստինցի թե հրեա, կամ միգուցե դու հայ ես, ով դեռ չի եղել այս սուրբ երկրում, այցելիր հայրենիք, որովհետև միայն այդ կերպ դու կարող ես հասկանել թե ինչ բան է Հայաստանը:Իր դոլմայի անմահական հոտով և Հորովելի հառաչանքով, Սևան լեռնային լճի անկեղծությամբ և Գառնիի հեթանոսական տաճարի իմաստությամբ, Էչմիածնի քրիստոնեական հյուրասիրությամբ, Երևանյան երեկոների ուրախությամբ և շքեղությամբ և իհարկե հայ ժողովրդի ջերմությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий