четверг, 29 мая 2014 г.

Ակսել Բակունցը


1.Ակսել Բակունցը և ժամանակաշրջանի առանձնահատկությունները։ 0.5միավոր
Ակսել բակունցի հասուն տարիները համընկան ստալինյան բռնատիրության ժամանակաշրջանին:Նրան բանդարկել են այնուհետև գնդակահարել: Բակունցը ծնվել է նախահեղափոխական Հայաստանում: Մանկությունն անցել է թախծի ու տառապանքի մեջ: 1917-18թթ.-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի,Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին:
2.Մեկ հետաքրքիր դրվագ Բակունցի կյանքից։         0.5 միավոր
Ակսել Բակունց գրական անունն ունի հետաքրքիր պատմություն: Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվում է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկելխնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրը այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի` Ակսելի դերը և ընկերները Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
3.Ընդհանուրը Բակունցի պատմվածքներում։          1 միավոր
Բակունցի պատմվածքներում ընդհանուրն է սերը,հայրենիքը,բնությունը և գունագեղությունը:Լավ արտահայտվում է <<Միրհավ>>-ում,<<Սպիտակ ձի>>-ում:
4. «Միրհավը» պատմվածքի առանցքային նախադասությունը (հիմնավորեք)։Գունագեղությունը «Միրհավը» պատմվածքում։ 2 միավոր
Սարերը կապտավուն են, մասրենին կարմրին է տալիս, ծերունին ճերմակել է, իսկ նրա հուշերում Սոնան ոսկեդղձան է, իսկ վարսերի ծայրերը` խանձված` կարմրադեղին, շագանակագույն: Ընկուզենու չոր կոճղի վրա նստած Դիլան դային խորհում է Սոնայի, անցած-գնացած օրերի մասին աշնանը, երբ ամենը կարմիր ու դեղին է, ոսկի, շագանակագույն, երբեմն տեղ-տեղ կանաչ ու այդ բոլոր գույները` իրենց բազում, անթիվ երանգներով, լույս ու ստվերով: Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանինց, մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը։ Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ։
5. «Սպիտակ ձին» պատմվածքում ձիու խորհրդանշական իմաստը (աչքի ընկնող ձիրեից
յուրաքանչյուրի բնութագիրը)։ Հեղինակի ասելիքը՝ մեկ նախադասությամբ։ 2միավոր
Հեղինակը ցանկանում էր ասել, որ սպիտակ ձին մարդկանց ազատատենչ մարդու կերպար է։ Նրան ոչինչ չի պահում, մահն անգամ ավելի լավ է, քան անազատությունը։ մարդիկ ցանկանում էին, որ գոնե այդ ձին փախչի, հրաշքի էին սպասում, բայց ձին ընկավ փշալարի վրա և սատկեց:
6. «Ալպիական մանուշակ» պատմվածքում համեմատությունները, դրանց գեղագիտական
արժեքը։ 2միավոր

Բակունցը գրում է ինչքան  հնարավոր է գունեղ, գույն է մտցնում համարյա ամեն բանի մեջ, այս պատմվածքները կարդալով՝ ինձ թվում էր, թե ես գտնվու եմ գործողությունների բեմում: Դա օգնում է կարդացողին ավելի լավ պատկերացնելու տեսարանները և իսկական հաճույք ստանալու իր կարդացածից: Բակունցը օգտագործում է նաև շատ համեմատություններ, օրինակ՝ Ալպիական մանուշակ ստեղծագործությունում համեմատում է քարե արծվի ճանկերըսուսերի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий