понедельник, 26 мая 2014 г.

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ


Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալից երևույթ է կամավորական շարժումը։ 19-րդ Թուրքիայի դեմ մղված բոլոր պատերազմներին հայերը մասնակցել են որպես կամավորներ։ Դրանում իր արտահայտությունն է գտել հայ ժողովրդի և՛ ռուսական կողմնորոշումը, և՛ հայ կամավորների կողմից իրենց արևմտահայ եղբայրներին օգնելու բուռն ու միանգամայն ազնիվ ձգտումը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհի բոլոր ծայրերից եկած հայերը, հրապուրված ֆրանսիական իմպերիալիզմի և ցարական Ռուսաստանի խոստումներից, Անտանտի դրոշի ներքո մասնակցեցին պատերազմին՝ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան փրկելու նպատակով։ Անտանտի պետությունները ձեռնամուխ եղան կամավորական ջոկատների կազմակերպմանը, որպեսզի դրանով իսկ փոքր ժողովուրդների ազատագրության կարգախոսի տակ քողարկեն պատերազմի թալանչիական բնույթը։
դարում
1914թ.ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին. եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության ներքոԲազմաթիվ հայեր աշխարհի տարբեր կողմերից եկան Կովկաս (Թիֆլիս՝ կամավորական ջոկատների հավաքատեղին), Կիպրոս (Կիլիկիայի Հայկական լեգեոնի հավաքատեղին)։ Ամերիկահայ կամավորները (հրմ.՝ Ալեքսանդր Մնացականյան) մեծ դժվարությամբ կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, եկան Արխանգելսկ-Պետրոգրադ, այնտեղից էլ՝ Կովկաս
Ընթացքը. 1914թ. հուլիսի 23-ին ցարական կառավարությունն օրենք է հրապարակում ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին։ Սեպտեմբերին սկսվեց հայ կամավորական ջոկատների կազմումը։ Սկզբում կազմվեց 4 ջոկատ, հետագայում ևս չորսը։ Ջոկատների հրամանատարներ դարձան հայ ազատագրական պայքարի առավել աչքի ընկած ֆիդայիները։

1-ին ջոկատհրամանատար՝ Անդրանիկ Թորոսի Օզանյան ուղղությունը՝ Խոյ-Դիլման-Վան։

2-րդ ջոկատհրամանատար՝ Դրաստամատ Մարտիրոսի Կանայան, Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան։

3-րդ ջոկատհրամանատար՝ Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ։

4-րդ ջոկատհրամանատար՝ Քեռի՝ Արշակ Խանասորի Գավաֆյան Սարիղամիշ-Էրզրում։

5-րդ ջոկատ – «Արարատյան զորախումբ» Քանաքեռ-Բերկրի-Վան։

6-րդ ջոկատհրամանատար՝ Գրիգոր Աֆշարյան, 1915թ. Էրզրումի մոտ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բժշկյանը` Գայը Սարիղամիշ-Էրզրում։

7-րդ ջոկատհրամանատար՝ Իշխան՝ Հովսեփ Արղության։


8-րդ ջոկատչի կռվել։

Комментариев нет:

Отправить комментарий