четверг, 29 мая 2014 г.

Հայաստանի էներգետիկա


1.      Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը
2.     Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
3.     Ի՞նչ ազդեցություն է բնության վրա Էներգիայի ստացման պրոցեսը:
4.     Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը այլընտրանքային էներգիա ստանալու: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:
5.     Ինչպե՞ս ես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր)
Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը և արտահանումը Հայաստանում: Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել
Չնայած հանածո վառելիքի բացակայության, Հայաստանն ունի էլեկտրակայանի արտադրության զգալի ներքին ռեսուրսներ։ 2006 թ. ոչ-ջերմային ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվում էր ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի , 76% -ը։ ատոմայինը՝43% -ը և հիդրոէլեկտրաէներգիան՝ 33%-ը : 2002 թ. այդ թվերը հետևյալն էին, 56%, 32% և 26%: Հայաստանը ընդհանուր առմամբ ունի 11 էլեկտրակայաններ և 17 ենթակայաններ
Էներգիայի այլընտրանքային աղբյուրները և վերականգնվող էներգիայի աղբյուրները թեև ընկալվում են որպես հոմանիշներ, այնուամենայնիվ, պետք է նշենք, որ դրանց մեջ կա որոշակի տարբերություն: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող են փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներին և որոնց յուրացման արդյունքում ձևավորվում է այլընտրանքային էներգետիկան: Այլընտրանքային էներգետիկան ավելի լայն հասկացություն է, որն իր մեջ ընդգրկում է վերականգնվող էներգիայի աղբյուրների յուրացումը, ինչպես նաև էներգիայի ստացման «մաքուր», էներգախնա և «կանաչ» տեխնոլոգիաները: Իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրներ են հանդիսանում վերականգնվող և անսպառ բնական ռեսուրսները, որոնցից կարելի է ստանալ էներգիայի տարբեր տեսակներ (էլեկտրաէներգիա, ջերմային, մեխանիկական) և որոնց շահագործման արդյունքում ձևավորվում է վերականգնվող ռեսուրսների էներգետիկան:
Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևորվում են՝ հողմային, ջրային, արևային, երկրաջերմային, կենսազանգվածի ռեսուրսները: Հողմային, արևային և երկրաջերմային ռեսուրսները ավելի շուտ հանդիսանում են անսպառ բնական ռեսուրսներ, քան վերականգնվող ռեսուրսներ (ինչպես օրինակ ջուրը, կենսառեսուրսները) և դրանց վերականգնվող էներգիայի աղբյուրներ անվանելը ավելի շուտ պայմանական ձևակերպում է: Ընդհանրապես էներգիայի այլընտրանքային ռեսուրսները յուրացնող տեխնոլոգիաներից են՝ հողմային կայանները, արեգակնային ֆոտովոլտայիկ կայանները, կենտրոնացված արևային էներգիայի (ջերմային) կայանները, արևային մարտկոցները, արևային ջրատաքացուցիչները, հիդրոկուտակիչ կայանները, ջերմային պոմպերը, փոքր հիդրոէլեկտրակայանները, կենսազանգվածով աշխատող կայանները և սարքավորումները, կենսավառելիքների ստացման տեխնոլոգիաները, էլեկտրական և հիբրիդային տրանսպորտային միջոցները, ջրածնային էներգիայի ստացման տեխնոլոգիաները, էներգախնայողություն ապահովող համակարգերը և այլ հարյուրավոր տեխնոլոգիաներ:

Էներգիայի ստացման պրոցեսը վատ ազդեցություն ունի բնության վրա քանի որ էներգիա ստանալուց աղտոտվում է շրջակա միջավայրը`լճերը,գետերը,օդը։

Комментариев нет:

Отправить комментарий