Այսօր բոլորիս մեջ պետք է իշխի ժողովրդով հայրենիքը ուժեղ պետություն դարձնելու գաղափարը: Ժողովրդով, քանի որ Հայաստան երկիրը մեր ազգի, ժողովրդի կնճիռն է: Բայց հակառակ դրան երկրի վարիչ մեքենան, այսօր ժողովրդի մեջ անկում է ապրեցնում հայրենիքի և պետության վսեմ գաղափարը, որն էլ հիմնական պատճառն է, որ երկրում ունենք խաթարված բարոյահոգեբանական վիճակ և կործանարար չափերի հասնող արտագաղթ:Ցավոք պիտի նշեմ, որ եթե պատերազմի տարիներին մեր ժողովուրդը ապրում էր հայրենասիրության իր բուռն գաղափարներով, ապա այս հարաբերական խաղաղության մեջ կամաց - կամաց ոչնչանում են:Այսինքն, արտագաղթի ենթարկված մեր հայրենակիցների մոտ, ժամանակի ընթացքում տեղի է ունենում արյան խառնուրդ և քաղաքակրթության ոչնչացում:Վերջապես պատերազմող երկրի իշխանավորները պետք է լինեն վերագտնված մարդիկ՝ հերոսականի, ճակատագրի մարդը, որոնք լավ գիտեն մեր ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ ձեռքբերված մեր անկախ պետականության արժեքը:
Այն ժամ կունենանք ոչ միայն երկրից չարտագաղթող ժողովուրդ, այլ նաև նրանց կողմից ընդունելի և սիրված իշխանություն:
Մենք պետք է կարողանանք մարսել այն, ինչը որ ձեռք ենք բերել ազգովի, այսինքն արյամբ ձեռքբերված անկախությունը և այն պահպանելը դարձնենք մեր գերագույն նպատակը:
Այսօր ունենք կայացած բանակ: Բանակ, որի սկիզբը դրվեց կռվի դաշտերում՝ ամփոփելով իր մեջ վիշտ և հաղթանակ և որի ստեղծման որոշումների հենակ դարձան ոչ թե գրասենյակի սեղանները, այլ աճյունները մեր սուրբ տղերքի: Դա էլ եղավ պատճառը, որ ողջ հայ ժողովրդի գիտակցության մեջ հիմնովին տեղ գտավ բանակ ունենալու անհրաժեշտության գաղափարը:
Комментариев нет:
Отправить комментарий