Գրականությունը (XIX դար-XX դարի սկիզբ): XIX դ. սկզբին հայ գրականության մեջ շարունակում էր գերիշխել կլասիցիզմը, որը, լինելով մտավոր և դրական շարժում, արծարծում էր ազգային ու հասարակական խնդիրներ: Կլասիցիզմը հայ գրականությունը
հարստացրեց անտիկ և դասական գրականության ոգով գրված
Խաչատուր Աբովյան
եվրոպական գեղարվեստական
երկերի թարգմանություններով, ինչպես նաև թողեց ինքնուրույն ճոխ գրականություն:
Հայ
հեղինակներն իրենց բանաստեղծությունների,
վիպերգերի և դրամաների նյութ էին ընտրում ազգային-քաղաքական պատմության աչքի ընկնող դրվագները: Նրանց երկերում ներբողվում էին հայրենասիրությունը,
անձնվիրությունը, առաքինությունը, առաջադրվում էր հայրենիքի ազատության գաղափարը: հոգեբանական ապրումները և կենցաղային հարցերը դուրս էին կլասիցիզմի նեկայացուցիչների
տեսադաշտից: Հայ կլասիցիզմի գլուխգործոցը Արսեն Բագրատունու «Հայկ դյուցազն» (1858) վիպերգն է, որի նյութը քաղված է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»:
XIX դ. կեսերից գրականության մեջ շրջադարձ է կատարվում դեպի նոր ուղղություններ՛
ռոմանտիզմ և ապա՝ ռեալիզմ: Փոխվում է գրական երկերի նյութը և լեզուն: Գրականության մեջ գլխավոր տեղը տրվում է ժամանակակից կյանքից վերցված թեմաներին, գրաբարին փոխարինելու է դալիս աշխարհաբարը: Աստիճանաբար ձևավորվում է հայ նոր գրականությունը:
Հայ նոր գրականության ստեղծման ասպարեզում առաջին քայլերը կատարելու
Գրիգոր Խանջյան - Սարդարապատի պաշտպանությունը
(Խ.
Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի նկարազարդումներից):
Հայաստանի ազգային պատկերասրահ:
պատիվը պատկանում է բանաստեղծ Հարություն Ալամդարյանին և գրող, մանկավարժ ու հրապարակախոս Մեսրոպ Թաղիադյանին: Նրանց ստեղծագործությամբ
նշանավորվեց անցումը կլասիցիզմից ռոմանտիզմին, սակայն դեռևս անհրաժեշտ էր կատարել վերջին վճռական քայլը: Հայ նոր գրականության հիրավի հիմնադիրը դարձավ մեծ լուսավորիչ, գրող ու մանկավարժ Խաչատուր Աբովյանը (1809-1848): Էջմիաձնի վանքում և Ներսիսյան դպրոցում կրթություն ձեռք բերելուց հետո նա շուրջ հինգ տարի սովորել է Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանում,
ստացել բազմակողմանի կրթություն: Իրեն բնորոշ թափով ու կրքոտությամբ նա հեղաշրջում կատարեց գրականության մեջ և իր «Վերք Հայաստանի» վեպի նյութ դարձրեց ժամանակի կյանքը՝ խորապես գիտակցելով ազգային-քաղաքական խնդիրների նշանակությունը:
Վեպի
հերոսր այլևս հեռավոր ժամանակների դասական դեմք չէր, այլ նոր ժամանակների քաղաքացի ու անհատ՝ օժտված հայրենասիրական
բարձր
մղումներով, բնածին բարոյականությամբ
ու
առաքինություններով: «Վերք Հայաստանին» նոր էջ բացեց հայ գրականության պատմության մեջ, այն երևույթ էր նաև Համաշխարհային
արձակի բնագավառում: Վեպն իր համանմանությունը
չունի
ողջ
եվրոպական գրականության մեջ ու ազգային գրական հանճարի և ինքնատիպության
դասական դրսևորում է:
Գրիգոր Խանջյան - Աղասի (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի նկարազարդումներից):
Հայաստանի ազգային պատկերասրահ:
XIX դ. 50-6Օ-ական թթ. հանդես եկավ հայ գրողների հաջորդ սերունդը, որը վերջնականապես
հրաժարվեց գրաբարից և անցյալի հրականության կաշկանդիչ ազդեցությունից:
Նրա
շարքերում առանձնանում է բանաստեղծ, գրող և քննադատ Միքայել Նալբանդյանը (1829-1866), որի ողջ ստեղծադործությունը
համակված է ջերմ հայրենասիրությամբ
ու
ազատասիրական ոգով: Մտահոգված սեփական ժողովրդի ճակատագրով՝ Նալբանդյանր ձգտում էր հայության ազգային և սոցիալական ազատագրության
հարցը
լուծել ռուսական հեղափոխական շարժման միջոցով:
Գրական նույն սերնդի աչքի ընկնող ներկայացուցիչներից
են
Սմբատ
Շահազիզը և Մկրտիչ Պեշիկթաշլյանը:
Նրանց
ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ են գրավում ազատասիրության
ու
հայրենասիրության թեմաները, իսկ 1862 թ. Զեյթունի ապստամբությունը
նոր
լիցք
հաղորդեց նրանց քնարին: Միևնույն մոտիվները իր դրամատիկական երկերում արծարծում էր հայ քնարերգության
մեծատաղանղ դեմքերից մեկը՝ Պետրոս Դուրյանը:
XIX դ. երկրորդ կեսին վերելք են ապրում հայ գրականության բոլոր ժանրերը: Գրական ասպարեզ իջած բանաստեղծներից
մեծ
ժողովրդականություն է ձեռք բերում Ռափայել Պատկանյանը՝ արտահայտելով հայ ժողովրդի ազատագրական ձգտումները, պայքարի կոչելով նրան: Իր արձակ ու չափածո երկերում նա մշակեց ու
Պետրոս Դուրյան
քարոզեց ազատագրական պայքարի գաղափարախոսությունը՝
մերժելով կրավորական կեցվածքը և եվրոպական երկրների օգնության հետ կապված սին հույսերը: 1880-ական թթ. նա հայերին զինված պայքարի դիմելու և թուրքական լծից զինված ապստամբության
միջոցով ազատագրվելու կոչ էր անում՝ մեկը մյուսի հետևից լույս ընծայելով իր մարտաշունչ բանաստեղծությունները:
Դարավերջին ասպարեզ իջավ բանաստեղծների
մի
նոր
սերունդ՝ նշանավոր քնարերզու Հովհաննես Հովհաննիսյանը,
հանճարեղ բանաստեղծներ Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը, որոնք հայ գրականությունը
հարստացրեցին թարմ թեմաներով ու ժողովրդական մոտիվներով:
Հայ պոեզիայի վերելքը շարունակվեց XX դ. սկզբին, երբ դեռ ստեղծագործում
էին
նախորդ սերնդի ներկայացուցիչները,
միևնույն ժամանակ լիովին դրսևորվում է նշանավոր բանաստեղծներ Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Սիամանթոյի և Դանիել Վարուժանի մեծ տաղանդը:
Հայ գրականությունր
աննախադեպ բարձունքների է հասնում նաև արձակի ասպարեզում: Պերճ Պռոշյանը հանդես է գալիս հայ գյուղին նվիրված մի շարք վեպերով՝ ցույց տալով գյուղական կյանքի իրական պատկերը: Նա անդրադարձել է նաև ազգային-ազատագրական պայքարի խնդիրներին: Ազգային ոգով է տոգորված նույն ժամանակ գրական ասպարեզ իջած Ղազարոս Աղայանի բազմաժանր ստեղծագործությունը:
Նա
ևս
պատկերել է հայ գյուղի վիճակը, առաջ քաշել հին պատկերացումների
և
մտածողության դեմ պայքարելու հիմնահարցրը, զգալի գեր խաղացել դրական հայերենի մշակման ու հղկման ասպարեզում: Նշանակալի է եղել նրա ծավալած մանկավարժական
ու
հասարակական գործունեությունը:
Հովհաննես Թումանյանը կնոջ Օլգայի հետ
Թուրքական բռնապետության
դեմ
մղած
ազգային-ազատագրական պայքարը հատկապես մեծ ազդեցություն թողեց գրողների այն սերնդի վրա, որը գիտակցաբար ձգտում էր ժողովրդին դաստիարակել ու ոգեշնչել պատմությունից
վերցված օրինակներով:
XIX դ. երկրորդ կեսի ամենախոշոր հայ գրողը՝ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), իր ստեղծագործական
ուղու
սկզբում հանդես էր գալիս որպես լուսավորիչ-դեմոկրատ և առաջ էր քաշում լուսավորական խնդիրներ: 1870-ական թթ. նա սերտորեն կապվեց Թիֆլիսի հայ կյանքի հետ և հրապարակ հանեց առևտրավաշխառուական
խավերի բարքերը խարազանող իր երկերը: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայ ազատագրական պայքարի ծավալումը նոր շունչ հաղորդեցին Րաֆֆու ստեղծադործությանը:
Մեկը
մյուսի ետևից լույս տեսան նրա «Ջալալեդդին», «Կայծեր», «Խաչագողի հիշատակարանը», «Խենթը» ծրագրային-քաղաքական վեպերը: Րաֆֆին այն կարծիքին էր, որ օտարների լուծը թոթափելու միակ ուղին զինված պայքարն է, որը համաժողովրդական
բնույթ պետք է կրի: Նա առաջ էր քաշում նոր դպրոցի գաղափարը, որը պետք է դաստիարակեր գաղափարական հերոսների սերունդ, ավելի ուժգին բորբոքեր ազատագրական պայքարի դեռևս չմարած կայծերը: Րաֆֆին Հանդես էր գալիս որպես հայ ազգային-ազատագրական շարժման տեսաբան ու գաղափարախոս, նրա վեպերը XIX դ. հայ ազատագրական շարժման յուրօրինակ
Ղազարոս Աղայանը Հովհաննես Թումանյանի հետ
տարեգրությունն են: Իր ստեղծագործության
վերթին շրջանում Րաֆֆին անցում կատարեց պատմավիպասանությանը:
Նա
գրեց
«Դավիթ
Բեկը»
և
հայ
պատմավիպասանության գլուխգործոցներից մեկը՝ «Սամվելը»: Խոր ու համակողմանիորեն
ըմբռնելով հայոց պատմության ներքին տրամաբանությունը,
հիանալի գիտակցելով ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտեց հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակ դարձան հայ երիտասարդության
բազում սերունդների համար: Նրա ստեղծագործություններով
էին
դաստիարակվում Արևմտյան Հայաստան մեկնող հայրենասեր երիտասարդները:
Րաֆֆին հայկական ռոմանտիզմի ամենանշանավոր
դեմքն
է,
չափազանց մեծ է նրա գաղափարների ազդեցությունը
հայ
ազգային մտածողության վրա:
Հայ պատմավիպագրության
նշանավոր դեմքերից է նաև Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան), որի պատմական վեպերը («Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի») ևս հայ ազատագրական զարթոնքի արձագանքն էին և Րաֆֆու ստեղծագործությունների
հետ
միասին ձևավորեցին պատմավիպասանության
հայկական դպրոցը:
Հայկական ռոմանտիզմի վերջին ականավոր ներկայացուցիչը
Մուրացանն էր (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան), որը ևս նախապես հանդես եկավ ժամանակի բուրժուական իրականության անողոք քննադատությամբ,
հասարակության ուշադրությունը հրավիրեց հայ գյուղի ծանր վիճակի վրա, ապա իրեն հուզող հրատապ խնդիրների լուծումը փորձեց գտնել հայոց պատմության էջերում; Հայրենասիրական
ներշնչանքով են ստեղծված նրա «Ռուզան» դրաման և հայ գրականության խոշոր ձեռքբերումներից
մեկը՝
«Գևորգ
Մարզպետունի» պատմավեպը:
XIX դ. վերջերին հայ գրականության մեջ ամրապնդվում են ռեալիստական արձակի դիրքերը: Ռոմանտիզմին փոխարինելու եկած այդ գրական ուղղության խոշորագույն դեմքը Շիրվանզադեն (Ալեքսանդր Մովսիսյան) է, որը համարձակորեն անդրադարձավ սոցիալական հուզող խնդիրներին և իր երկերում պատկերեց
Վահան Տերյան
ժամանակի հայ հասարակության
ճշմարտացի նկարագիրը: Քննադատական ռեալիզմի նվաճում է «Քաոս» վեպը: Նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ դրամատուրգիան,
իր
ավանդը ներդրեց գրական հայերենի մշակման գործում:
Արևելահայ գրականության խոշոր նորարարներից էր Նար - Դոսը (Միքայել Տեր-Հովհաննիսյան), որի ստեղծագործությունը
աչքի
է
ընկնում սոցիալ-հոգեբանական ուղղվածությամբ:
Նրա
գրական ժառանգության համար հատկանշականը բուրժուական իրականության քննադատությունն
էր,
սոցիալական բացասական երևույթների և տիպերի անխնա մերկացումը, կերպարների հոգեբանական նուրբ վերլուծությունը:
Բազմաժանր գրող էր Վրթանես Փափազյանը, որբ հայ գրականությունը
հարստացրեց գեղարվեստական ակնարկի և զրույցի ժանրերով: Նա իր ճանապարհորդական
նոթերում նկարագրել է արևմտահայերի և պարսկահայերի կյանքի տարբեր կողմերը, պատմվածքներում
և
«Ժայռը»
դրամայում ռեալիստորեն պատկերել հայ գյուղի կյանքը՝ իր ներքին խոր շերտավորմամբ ու սուր հակասություններով;
XIX դ.
վերջերին դրական ասպարեզ իջավ Ավետիս Ահարոնյանը: Նրա գործերում նկատելի է սիմվոլիզմի ազդեցությունը,
զգալի
է
ռոմանտիկ-սենտիմենտալ շունչը: Բազմաժանր գրական ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև ռեալիստական գործերը, արևմտահայության
կյանքը պատկերող երկերը:
Արևմտահայ իրականության մեջ ռեալիստական արձակի առաջընթացը մեծապես
Շիրվանզադե
կապված է Արփիար Արփիարյանի անվան հետ: Նա իրականության ճշմարիտ արտացոլման համոզված կողմնակիցներից
էր,
արևմտահայության ազատագրության ջատագովը: Ժամանակին մեծ ճանաչում էին գտել նրա պատմվածքներր և «Կարմիր ժամուց» վիպակը; Գրողների նոր սերնդի մեջ աոանձնահատուկ
տեղ
է
զբաղեցնում Գրիգոր Զոհրապը: Նա նաև հայտնի հրապարակախոս էր, ճանաչված իրավաբան և հռչակված հռետոր: Իր եռանդուն մասնակցությունն
է
բերել
հայ
հասարակական-քաղաքական կյանքին: Զոհրապը հռչակվել է նովելների իր երեք («Խղճմտանքի ձայներ», «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր») ժողովածուներով;
Գյուղական կյանքը պատկերող նովելի վարպետներ էին Թլկատինցին և Ռուբեն Զարդարյանը: Արևմտահայ արձակի նշանավոր դեմքերից էին նաև Տիգրան Կամսարականը, Լևոն Բաչալյանը, Երուխանը: Գրական այդ սերունդը բեղմնավոր ստեղծագործական
կյանքով էր ապրում XX դ. սկզբին, մինչև 1915 թ. ողբերգությունը:
Հայ գրականությունը
խոշոր
դեմքեր ունեցավ նաև դրամատուրգիայի
և
երգիծաբանության ասպարեզում; Գեղարվեստական
պատկերների կերտման վարպետությամբ
և
ներգործության ուժով աչքի են ընկնում Գաբրիել Սունդուկյանի թատերական երկերը («Քանդած օջախ», «էլի մեկ զոհ», «Խաթաբալա», «Պեպո»), որոնք ժամանակի իրականության ուրույն արտացոլումն են: Տալով հայ առևտրական բուրժուազիայի
սպանիչ բնութագիրր՝ Սունդուկյանը տպավորիչ ընդհանրացումներ
է
կատարել, կերտել մի քանի սոցիալական տիպեր (Զիմզիմով, Զամբախով), որոնք հասարակ անվան արժեք են ձեռք բերել: Նա մեծ դեր է կատարել հայ դրամատուրգիայի
և
թատերական արվեստի զարգացման պատմության մեջ:
Լևոն Շանթի (Սեղբոսյան) ստեղծագործությունը
հայ
գրականության մեջ իր ուրույն և արժանի տեղն ունի: Նրա գրական ժառանգության մեջ առավել աչքի են ընկնում դրամաներր («Հին աստվածներ», «Կայսրը», «Շղթայվածը», «Օշին Պայլ»): Հայ միջնադարյան պատմությունից
ընտրված դրվագները, որոնք հիմնականում ընկած են Լևոն Շանթի դրամաների հիմքում, ենթախորք են ծառայել XIX դ. վերջին - XX դ. սկզբին հասարակությանը
հուզող խնդիրներ արծարծելու համար: Գրողը սիմվոլիստական
արտահայտչամիջոցներով արձագանքում էր արևմտահայության
անտանելի դրությանը, բողոքի ձայն բարձրացնում թուրքական բռնապետության
դեմ:
XIX դ. երկրորդ կեսի հայ երգիծաբանության
ամենախոշոր դեմքը Հակոբ Պարոնյանն է, որը յուրովի էր արձագանքում ժամանակաշրջանի
սուր
և
հրատապ խնդիրներին: Նրա դիպուկ գրիչն անխնա ծաղրի էր ենթարկում «ազգային ջոջերին», Հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական տերությունների
երկդիմի քաղաքականությունը, մերկացնում էր թուրքական բռնապետության
հետապնդած նպատակները: Հայտնի են նրա «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», «Ազգային ջոջեր» երկերը: Մեծ երգիծաբանի ավանդույթների
արժանի շարունակողը եղավ Երվանդ Օտյանը, որի թողած վիթխարի գրական ժառանգության մեջ աչքի են ընկնում XX դ. սկզբներին ստեղծված քաղաքական երգիծանքի փայլուն նմուշները: Նրա կերտած Փանջունու կերպարը ունեցել է իր մեծաթիվ իրական նախատիպերը և դարձել է բախտախնդիր, անսկզբունք և շահամոլ կուսակցական գործչի խորհրդանիշ: