«Սասնա ծռեր»
կամ
«Սասունցի Դավիթ» հայ
ժողովրդական
հերոսավեպը
վիպասացների
և
բանահավաքների
կողմից
կոչվել
է
նաև
«Սասնա փահլևաններ», «Սասնա
տուն»,
«Ջոջանց տուն», «Սասունցի
Դավիթ
կամ
Մհերի
դուռ»,
«Դավիթ և Մհեր»,
«Դավթի պատմություն», «Դավթի
հեքիաթ»
և
այլն:
Էպոսի հերոսներից Սանասարի
և
Բաղադասարի
մասին
հնագույն
գրավոր
ավանդությունը
պահպանվել
է
Աստվածաշնչում
(թագավորաց չորրորդ, ԺԹ),
հետագայում
Մովսես
Խորենացու
(գիրք Ա, ԻԳ)
և
Թովմա
Արծրունու
(Թովմա Արծրունի և
Անանուն,
Պատմություն
Արծրունյաց
տան)
երկերում:
Իսկ
Դավթի
և
Խանդութի
մասին
զրույցների,
Սասունում
եղած
իրեղեն
ապացույցների
հիշատակություններ
կան
XVIդ. պորտուգալացի ճանապարհորդների
(Ա. Տենրեյրո, Մ.
Աֆոնսո)
ուղեգրական
նոթերում:
Ուշ
հայկական
աղբյուրների
թռուցիկ
հիշատակությունները
վերաբերում
են
XIX դ. հանդիպող վեպի
հերոսների
անուններով
տեղավայրերին
(Խանդութի ձոր, Խանդութի
բերդ,
Դավթի
թշնամիների
գերեզմանները
Խլաթի
մոտակայքում):
«Սասնա ծռերը»
հայտնաբերել
և
ամբողջությամբ
գրառել
է
Գարեգին
Սրվանձտյանը,
1873-ին, Մշո Առնիստ
գյուղում,
երեսփոխան
Կրպոյից
և
հրատարակել
Կ.
Պոլսում
(«Գրոց ու բրոց
և
Սասունցի
Դավիթ
կամ
Մհերի
դուռ»,
1874թ.): Երկրորդ տարբերակը
1886-ին Էջմիածնում գրի
է
առել
Մանուկ
Աբեղյանը`
Նախո
քեռի
Մոկացուց
և
հրատարակել
Շուշիում
(«Դավիթ և Մհեր»,
1889թ.): Նորանոր տարբերակներ
են
գրառել
Գ.
Հովսեփյանը,
Խ.
Դադյանը,
Ս.
Հայկունին,
Ա.
Աբեղյանը,
Ե.
Լալայանը,
Կ.
Մելիք–Օհանջանյանը,
Ա.
Ղանալանյանը
և
ուրիշներ:
1938–39թթ. «Սասնա
ծռերի»
1000-ամյա հոբելյանի առթիվ
մինչ
այդ
գրառված
60-ից ավելի պատումների
հիման
վրա,
Մ.
Աբեղյանի,
Գ.
Աբովի,
Ա.
Ղանալանյանի
խմբագրությամբ
հյուսվել-կազմվել
է
մեկ
միասնական
համահավաք
բնագիր
(«Սասունցի Դավիթ», 1939թ.):
Վեպի
մեկ
այլ
համահավաք
բնագիր
է
կազմել
Տ.
Չիթունին
Փարիզում
(«Սասունական», 1942թ.):
Էպոսի վիպասացների բուն
հայրենիքը
Վանա
լճի
ավազանն
ու
նրանից
հարավ-արևմուտք
և
հյուսիս-արևելք
ընկած
գավառներն
են`
Սասուն,
Մուշ,
Բաղեշ,
Մոկք,
Շատախ,
Վան,
Հայոց
ձոր,
Խլաթ,
Արճեշ,
Մանազկերտ,
Ալաշկերտ,
Բայազետ:
XIX-XX դդ. գավառներից պանդխտած
և
գաղթած
վիպասացների
ու
նրանց
սերունդների
միջոցով
«Սասնա ծռերն» անցել
է
Արևելյան
Հայաստան,
մասամբ
պարսկահայերի
մեջ
և
Թիֆլիս:
Դրանց
լեզուն
հիմնականում
արևմտահայ
բարբառներն
ու
ենթաբարբառներն
են,
երբեմբ
նկատելի
է
նաև
արևելահայ
բարբառների
ազդեցությունը:
«Սասնա ծռերը»
ավանդվել
է
բանավոր
և
նրա
բնագրերը
XIX–XX դդ. տարբեր վիպասաններից
գրառված
տարբերակներ
են,
որոնք
կառուցվածքով,
լեզվաբարբառային
և
վիպական
ներքին
հատկանիշներով
բաժանվում
են
տիպաբանական–տեղագրական
երեք
մեծ
խմբի`
Սասնա,
Մշո
և
Մոկաց:
Սրանցից
բացի,
կան
նաև
խառը:
Նախնական
պարզ
ու
կուռ
տիպը,
հավանաբար,
եղել
է
Սասունինը,
որի
տարածումից
էլ ստեղծվել են
մյուս
տարբերակները:
Էպոսում գործում է
վիպական
հերոսների
չորս
հիմնական
սերունդ.
Սանասար
և
Բաղդասար,
Մեծ
կամ
Ջոջ
Մհեր
(երբեմն` Առյուծաձև Մհեր),
Դավիթ
(Թլոլ, Թլոր, Թլվատ,
Թառլան
մականուններով)
և
Փոքր
կամ
Պստիկ
Մհեր:
Հերոսների
այս
չորս
սերունդը
միմյանց
հետ
կապված
են
ազգակցական
կապերով:
«Սասնա ծռերի»
ամենաբնորոշ
գիծը
հերոսական
անպարտելի
ոգին
է`
պայմանավորված
նրա
նախահիմքում
ընկած
առասպելական
դյուցազունների
սխրանքներով
և
հայ
ժողովրդի`
իր
ոսոխների,
հատկապես
արաբական
բռնակալության
դեմ
մղած
դարավոր
պայքարով:
«Սասնա ծռերի»
գրական
մշակումները
սկսվել
են
դեռևս
1890-ական թվականներից, սակայն
Դավթի
ճյուղի
լավագույն
մշակումը
համարվում
է
Հովհաննես
Թումանյանինը
(«Սասունցի Դավիթ», 1903թ.):
Փոքր
Մհերի
ճյուղը
բանասետղծական
մշակման
են
ենթարկել
ռուս
բանաստեղծ
Ա.
Կուլեբյակինը
(«Մհերի դուռ», Թիֆլես,
1916թ.) և Ավ.
Իսահակյանը
(«Սասման Մհեր», 1922թ.):
Դավթի
ճյուղը
մշակել
է
նաև
Եղիշե
Չարենցը
(«Սասունցի Դավիթը», 1933թ.)
և
ուրիշներ:
Էպոսի ամբողջական, մշակված
տարբերակը
1939թ. թարգմանվել է
ռուսերեն:
Համահավաք
բնագիրը
թարգմանվել
է
ֆրանսերեն,
չինարեն,
անգլերեն
(թարգմանիչ` Լևոն–Զավեն
Սյուրմելյան),
գերմաներեն,
վրացերեն,
ադրբեջաներեն
և
այլ
լեզուներով:
Комментариев нет:
Отправить комментарий